HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պարզաբանելով թե ինչու է 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Ինչո՞ւ «Սփիւռքի Տարի»:

Նման հռչակում մը կատարելու լուրջ պատճառներ ունէի, որովհետեւ Սփիւռքը սկսած է ծաւալիլ ու տարածուիլ: Հայութեան ջախջախիչ մեծամասնութիւնը Սփիւռքի մէջ է: Սփիւռքը սկսած է մաշիլ ու գունաթափիլ: Սփիւռքը սկսած է անտարբեր ըլլալ ինքն իր նկատմամբ, յուսախաբ ըլլալ Հայաստանի նկատմամբ, յատկապէս` վերջին քանի մը տարիներուն, Արցախի պատերազմէն ետք: Երիտասարդութիւնը սկսած է հեռանալ մեր կեանքէն, մեր հաւաքական կեանքէն, մեր կառոյցներէն: Օտարին ներկայութիւնը հայ կեանքին մէջ սկսած է դառնալ զգալի: Մեր շուրջը տեղի ունեցող փոփոխութիւններուն հետ չենք կրցած քայլ պահել»:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Արամ Ա կաթողիկոսը 2022 թվականը հռչակել էր Սփյուռքի տարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter