HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 30 բարձված բեռնատար

Հունվարի 18-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն  տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 բարձված բեռնատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter