HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխվել է քաղաքացու հաշմանդամության խումբը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աջակցությանն իր նկատմամբ սահմանված հաշմանդամության խմբի փոփոխման հարցով։

«Նա դիմումով տեղեկացրել է, որ բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել իր առողջական վիճակին վերաբերող տվյալները, ինչի պատճառով իր նկատմամբ նախկինում սահմանված հաշմանդամության 2-րդ խումբը փոփոխվել է 3-րդ խմբով՝ առանց բավարար հիմնավորում ներկայացնելու:

Դիմումի քննարկման շրջանակում գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմնին՝ ներկայացնելով լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հանգամանքները և տեղեկությունները: Բողոք ներկայացրած անձի նկատմամբ իրականացվել է վերափորձաքննություն: Արդյունքում քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter