HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

71 տնտեսվարողի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պահանջների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2021թ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է փոխկապակցվածության, ինչպես նաև գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր:

Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 71 որոշում՝ ընդհանուր շուրջ 38.7 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ 7 վարչական ակտերով նախատեսվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը:

Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2021թ 4-րդ եռամսյակի ընթացքում ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 12 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter