Փաստաբանների և ոստիկանների համատեղ հանձնախումբը կգործի շուրջօրյա ռեժիմով
ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության կողմից ստեղծված հանձնախմբի հանդիպումը
Այսօր ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության կողմից ստեղծված' հանձնախմբի անդամների (փաստաբանների պալատի կողմից' Արա Զոհրաբյան և Գառնիկ Թուխտարյան, իսկ ՀՀ ոստիկանության կողմից Գրիգոր Բադիրյան և Կարեն Բադասյան), ինչպես նաև Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI inc.-ի հայաստանյան ներկայացուցչության ներկայացուցչի (Արման Խաչատրյան) միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին ընտրության օրը փաստաբանների կողմից վստահորդներին իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված հնարավոր խնդիրների և դրանց հետ կապված արագ արձագանքման միջոցառումների վերաբերյալ:
Հանձնախումբը որոշեց ընտրության օրը գործել շուրջօրյա ռեժիմով և ստացված ահազանգներին արձագանքել անմիջականորեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել