HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գազպրոմը Մոլդովային զգուշացրել է գազի հնարավոր անջատման մասին

Գազպրոմը Մոլդովայի իշխանություններին զգուշացրել է գազի հնարավոր անջատման մասին, որը պայմանավորված է հունվարի մատակարարման չվճարումներով։ Այդ մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան։ 

Վերջինիս խոսքով՝ դրա հետ կապված կառավարությունը նախատեսում է էներգետիկայի ոլորտում մտցնել արտակարգ դրության ռեժիմ։ 

Մոլդովագազը մինչև հունվարի 20-ը Գազպրոմին կանխավճարի տեսքով կվճարի 38 միլիոն եվրո։ Այդուհանդերձ, հունվար ամսվա համար այդ երկիրը դեռևս վճարելու  կունենա 25 միլիոն, իսկ Գազպրոմը հրաժարվել է հավելյալ ժամկետ տրամադրել։ Մոլդովայի կառավարությունում դժգոհել են Գազպրոմ-ի՝ մատակարարումների նկատմամբ վերաբերմունքի ակնհայտ փոփոխությունից։

Մոլդովայի իշխանությունները և Գազպրոմը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին կնքել էին գազի մատակարարման վերաբերյալ հնգամյա նոր պայմանագիր։ Դրան նախորդել էին բարդ բանակցությունները, որի ժամանակ Մոլդովայում, գազի պակասորդի պատճառով, ժամանակավորապես հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ։ Այդ ընթացքում Մոլդովան առաջին անգամ վառելիք էր գնել ոչ Գազպրոմից։ 

Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Ռուսաստանը քաղաքական նպատակներով օգտագործում է Մոլդովայի կախվածությունը՝ ձգտելով թույլ չտալ Քիշնևի մերձեցումը Եվրոպայի հետ։

Լուսանկարը՝ EPA/MAXIM SHIPENKOV

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter