HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյան. «Մենք որևէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու»

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում որևէ նախապայման որևէ կողմից չի դրվել: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Վերջինս արձագանքել էր իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, որ կան մտահոգություններ, թե ինչ-որ ժամանակ անց Թուրքիան կարող է նախապայմաններ առաջ քաշել և մասնավորապես միջանցքային տրամաբանության շրջանակներում նախապայմաններ:

«Առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ է ունեցել, և որոշակի տեխնիկական, ինչ-որ առումով բովանդակային դետալների և հետագա ընթացքի վերաբերյալ: Հերթական անգամ տեսանք, որ որևէ նախապայման չկա»,- ասաց ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է միջացքային տրամաբանության շրջանակում հնարավոր նախապայմաններին նախարարն ասաց, որ հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ բազմիցս է բարձրաձայնվել:

«Մեր դիրքորոշումը հայտնի է` մենք որևէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու, մեզ համար անընդունելի է: Մենք կողմ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը և գիտակցում ենք, որ դրա արդյունքներով ինչպես Հայաստանն է երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներ ստանալու Ադրբեջանի տարածքով, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում` թուրքիայի տարածքով, էնպես էլ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է կարողանան օգտվել հայաստանյան ճանապարհներից»,-ասաց Միրզոյանը:

Նախարարի վստահեցմամբ` Հայաստանի համար սկզբունքային է հարցը, որ ճանապարհը որից օգտվի երրորդ կողմը, պետք է լինի այն երկրի սուվերենության, օրենսդրության ներքո, որի տարածքով անցնում է:

«ՀՀ տարածքով որևէ միջանցք չի կարող լինել»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը, արձագանքելով Թագուհի Ղազարյանի հարցին, անդրադարձավ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցին: Նրա խոսքով` հանձնաժողովը դեռ չի կազմավորվել, ուստի չի կարող ասել, թե հայկական կողմից ով կլինի այդ հանձնաժողովի կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter