HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 ավտոմեքենա

Հունվարի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Բերդաշեն, Վարդաղբյուր-Մուսայելյան և Արարգածոտնի մարզի Ծաղկահովիտ-Արթիկ, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին, Լուսագյուղ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Սյունիքի մարզի Տաթև և Վերին Խոտանան գյուղերում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 ավտոմեքենա և 47 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter