HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անիի, Արթիկի, Աշոցքի, Արարատի, Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածին բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Սևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

Անիի, Արթիկի, Աշոցքի, Արարատի, Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածին բուք է։

Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter