HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների ցանկն ընդլայնելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այն ընդունվեց միաձայն:

Փոփոխություններով առաջարկվում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, եթե մյուս շահառուները համարվում են բացակայող, ինչպես նաև շահառու համարել փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա:

Հիշեցնենք, որ գործող օրենքով շահառու են համարվում զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը, երեխաները:

Նախագիծը դեռևս պետք է քննարկվի ու քվեարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter