
Հանձնաժողովի` մերժված փոխնախագահի թեկնածուի առաջադրումը կանխարգելող նախագիծն ընդունվեց
Խորհրդարանը 68 կողմ, 33 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած նախագիծը:
Այս փոփոխությունները հնարավորություն են տալու կանխարգելել հանձնաժողովի փոխնախագահի` մերժված թեկնածուի առաջադրումը: Նախագծի համար հիմք են հանդիսացել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանի ընտրության տապալումները:
Լուսանկարում նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանն է
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել