HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Զինված ուժերում և ՔՀԿ-ներում տեսակցությունները կարգելվեն ՊՇՌ թեստի կամ պատվաստման հավաստագրի բացակայության դեպքում

Կառավարությունը հունվարի 20-ի հերթական նիստում ընդունեց որոշում, որով ՔՀԿ-ներում և Զինված ուժերում տեսակցությունները կարգելվեն, եթե անձը չներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Սահմանափակումը չի տարածվի տեսակցող և տեսակցվող՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման հակացուցում ունեցող անձանց, հղիների, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածների (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ։

Պաշտպանության նախարարության զորամասերում ևս կարգելվեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը ստացած, ինչպես նաև՝ ընտանիքի անդամի ծանր հիվանդության կամ մահվան, կամ 15 օրացուցային օրից ավելի տրվող վերականգնողական արձակուրդների:

Կարգելվեն նաև տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու, պատվաստված, հակացուցում ունեցող, հղի, մինչև 18 տարեկան, ՊՇՌ հետազոտության 72 ժամ վաղեմությամբ բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնող, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում) անձանց՝ տեսակցության նպատակով զորամաս ժամանելու դեպքերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter