HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է բուքմեյքերների գովազդն արգելող նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու» նախագիծը, որով առաջարկվում է արգելել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը: Արգելքը տարածվելու է ռադիոյի, հեռուստատեսության եւ համացանցի վրա:

Տոտալիզատորների գովազդ կթույլատրվի միայն իրենց պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը` նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Նախագծի հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով` Կառավարության մշտադիտարկումները ցույց են տվել, որ 2018-ի համեմատությամբ 2020-ի վերջում մոտ վեց անգամ խաղադրույքների աճ է գրանցվել, իսկ միջին խաղադրույք կատարելու քանակները ավելացել է մոտ 3 անգամ:

Ըստ նրա` ցուցանիշները մտահոգիչ են, խաղամոլության մեծացման ռիսկեր կան: Փոխնախարարը պատրաստակամություն հայտնեց օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետներին որոշակի ճկունություն տալ, որպեսզի ԶԼՄ-ները ֆինանսական խնդիրների առջև չհայտնվեն գովազդի սահմանափակումների պատճառով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձավ «Վիվառո» մեդիային, հետաքրքրվելով թե ինչպես է վերահսկվելու այդ Հ/Ը-ի աշխատանքը:

«Ենթադրենք Կոկա-կոլայի գովազդը մի օր ագելվում է և առաջանում է Կոկա-կոլա թիվի, որտեղ ոչ մի Կոկա-կոլայի գովազդ չի արվում, բայց միշտ ասում ես` Կոկա-կոլա թիվիի եթերում նայեք»,- ասաց Վարդևանյանը:

Փոխնախարարն արձագանքեց` կոնկրետ դեպքով քննարկումներ են եղել, ՏՄՊՊՀ-ն նույնպես իր եզրակացության մեջ անդրադարձել է այդ դեպքին:

«Գովազդի մասին օրենքում կարգավորում կա` հովանոցային գովազդ, դա այն դեպքերի համար է, երբ որևէ գովազդի սահմանափակում կա, բայց դու որևէ ապրանքով կամ ծառայությունով հիշեցնում ես արգելված գովազդի մասին, որակվում է հովանոցային գովազդ, նույն սահմանափակումն է կիրառվում, ինչ կիրառվում էր այդ ապրանքի նկատմամբ»,- ասաց փոխնախարարը:

Հայրապետյանի խոսքով` վերահսկող մարմինը պետք է առանձին դեպքը քննության առարկա դարձնի և բացահայտի` հովանոցային գովազդ է, թե ոչ:

Վարդևանյանի խոսքով` իրավիճակ կա, երբ անձինք, որոնց գույքի վրա կալանք է դրված, չեն կարողանում վարկ վերցնել, բայց կարողանում են ներգրավվել շահումով խաղերի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter