HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆլայ Արնան հայտարարում է բաց դռների օր բորդուղեկցորդների ընդունելության համար

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ից մինչև երեկոյան 18:00-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հայտարարում է բաց դռների օր եւ բորդուղեկցորդների աշխատանքի ընդունման մրցույթ։

«Բաց դռների օրը նպատակ ունի ավիաընկերության թիմին միանալու ցանկություն ունեցող և բորդուղեկցորդի հաստիքով հետաքրքրված թեկնածուներին հանդիպել համապատասխան մասնագետներին եւ տեղում ծանոթանալ մանրամասներին։

Հետաքրքրված թեկնածուները կարող են նաև ուղարկել իրենց դիմում-հայտը Ֆլայ Արնայի կայքի կարիերայի բաժին:

Ֆլայ Արնա ավիաընկերությունը ստեղծվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ։

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Նորաստեղծ ավիաուղիները գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց  հարմարավետություն և հուսալիություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter