HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը՝ Սարգիս Հացպանյանի մտահոգության մասին

Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը մտահոգություն է փոխանցել, որ իշխանությունները միտք ունեն ազատ արձակելուց հետո իրեն այլեւս կացության կարգավիճակ չտրամադրել եւ արտաքսել երկրից։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ, օգտագործելով իրավական ու քաղաքական բոլոր միջոցները, հնարավոր ամեն ինչ կանի նման բան թույլ չտալու համար։

Սարգիս Հացպանյանն այն եզակի սփյուռքահայերից է, որ Հայրենիքի համար ամենածանր շրջանում իրեն անմնացորդ նվիրել է նրա պաշտպանության ու կառուցման գործին։ Նույնպիսի տոկունությամբ նա կրեց նաեւ քաղբանտարկյալի իր վիճակը՝ առանց երբեւէ հրաժարվելու իր սկզբունքներից։

Սարգիս Հացպանյանն իր կյանքով է վաստակել Հայրենիքում ապրելու իրավուքը, եւ ոչ մեկը դրա դեմ ոտնձգություն կատարելու իրավունք չունի։

 

Մեկնաբանություններ (2)

Սարգիս
Արտաքսելով Սարգիս Հացպանյանին իշխանությունները կդնեն Սփյուռքի հետ ջրբաժանի սկիզբը։ Սարգիս Հացպանյանն իր կյանքով է վաստակել Հայրենիքում ապրելու իրավուքը։ Այո։
Գոհար, զինվորի մայր
Կարծում եմ` ՀՀ կառավարությունը նման քաղաքական կարճատեսություն չի ցուցաբերի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter