HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Արագածի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աբովյանի (Երևան-Սևան, Երևան-Գառնի հատվածում ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Գավառի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Մարտունիի, Մարտունի-Գավառ, Մարտունի-Վարդենիս (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Վարդենիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թումանյանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թալինի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Անիի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արթիկի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) ավտոճանապարհին,  Տիգրանաշենի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սարավանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) և Ստեփանավանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Տաթև-Աղվանի ավտոճանապարհի Վերին Խոտանան ճանապարհահատվածը դժվարանցանելի է։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter