HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Մանուկյանն ու Հակոբ Մովսեսն ընտրվեցին ՀՌՀ անդամներ

Խորհրդարանը հերթական նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Արթուր Մանուկյանին և Հակոբ Հակոբյանին ընտրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներ: Երկու թեկնածուներին էլ առաջադրել էր իշխանական խմբակցությունը:

ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68ը: Ե՛վ Արթուր Մանուկյանին, և՛ Հակոբ Հակոբյանին կողմ են քվեարկել 68 պատգամավոր: Ընդդիմությունը փակ, գաղտնի քվեարկությանը չի մասնակցել:

Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես) ՀՀ մշակույթի առաջին նախարարն է եղել, Արթուր Մանուկյանը` 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:

Թեկնածուներն ընտրվելուց հետո երդվեցին: Նախագահող Հակոբ Արշակյանը շնորհավորեց նորընտիր թեկնածուներին՝ հաջողություններ մաղթելով աշխատանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter