HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին

 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր ավարտել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ-ին զենք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ռազմական Ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի խափանման միջոցի հարցի քննությունն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
 
Դավիթ Գալստյանի և Ավետիք Մուրադյանի պաշտպանները դատարանին ներկայացրել են իրենց պաշտպանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն՝ գրավի չափ չնշելով:
Երեկ հայտնել ենք,  որ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն էլ ներկայացրել է նախկին նախարարին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն: Տոնոյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երեշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը:
Դատարանը մեղադրյալների խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter