HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ժնևում ավարտվել են Բլինքենի և Լավրովի բանակցությունները

Ժնևում ավարտվել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որը տևել է շուրջ 1,5 ժամ։ Այդ մասին փոխանցում են ամերիկյան և ռուսական լրատվամիջոցները։

ТАСС գործակալության Ժնևում աշխատող թղթակիցը փոխանցել է, որ մինչ բանակցությունները, որտեղ պետք է քննարկվեին անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները, և ռուսական, և ամերիկյան կողմը հայտարարել են, որ առաջընթաց չեն ակնկալում։ Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն էլ առանձին մամուլի ասուլիսներ են կազմակերպել։

Մասնավորապես, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան կողմը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխանել ռուսական առաջարկներին։ «Մեր հանդիպումը միջանկյալ էր։ Էնթոնի Բլինքենը ինձ ասել է, որ նա բավարարված է մտքերի կայացած փոխանակմամբ, որոնք իրենց կօգնեն հաջորդ շաբաթ<...> մեզ գրավոր արձագանքել»,- հայտարարել է Լավրովը։ Ընդորում, նա նշել է, որ բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմին հայտարարվել է, որ ռուսական կողմը «անվերջ չի սպասի պատասխան արձագանքին»։

Լավրովը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ներկայումս վարում է ակտիվ հակառուսական քաղաքականություն, որն ամրագրված է նրանց ռազմական դոկտրինում։ ՌԴ ԱԳ նախարարի պնդմամբ՝ հենց դա է պատճառը, որ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ է ռազմաքաղաքական այդ կառույցի ընդլայնմանը։

Լավրովը նաև նշել է, որ հանդիպման ժամանակ ամերիկյան պատվիրակությունը ձգտել է ավելի շատ ժամանակ հայտկացնել ուկրաինական հիմնախնդրին։ Նա պնդել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել հարևանների վրա։ Ընդորում, նա ենթադրել է, որ մեղադրանքների տարափը, որն ուղղված է Մոսկվային, « կոչված է ուշադրությունը շեղել Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորումը խափանելու ուկրաինական իշխանությունների փորձերից»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Ռուսաստանի հետ տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն պատրաստ են արագ և կոշտ պատասխանի, եթե վերջինս ներխուժի Ուկրաինա։ «Մենք բոլորս հավասարապես հավատարիմ ենք դիվանագիտության և երկխոսության ուղիներին, որպեսզի փորձենք լուծել մեր տարաձայնությունները։ Սակայն մենք նաև պարտավորվում ենք, եթե դա անհնարին լինի և Ռուսաստանը որոշակի շարունակել ագրեսիան Ուկրաինայի դեմ, տալ միասնական, արագ և կոշտ պատասխան»,- նշել է Բլինքենը։

Նա հայտարարել է, որ Սերգեյ Լավրովին տեղեկացրել է ամերիկյան անհանգստության վերաբերյալ, որը պայմանավորված է ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհի մյուս հատվածներում ռուսական գործողություններով։ 

Բլինքենը նշել է, որ անվտանգության հարցերով կա հնարավորություն շարունակելու Ռուսաստանի հետ աշխատանքը, սակայն դրա համար «նա պետք է դադարեցնի ագրեսիան»։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Լավրովի հետ բանակցություններն անկեղծ են եղել։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հանդիպումից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները։ Էնթոնի Բլինքենը հավելել է, որ Լավրովի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ խորհրդակցություններ կունենա նախագահ Ջո Բայդենի, Կոնգրեսի և դաշնակից երկրների հետ։  

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter