
Կիևում ամերիկյան դեսպանությունը Պետքարտուղարությանը խնդրել է թույլ տալ տարհանել անձնակազմի մի մասին
Կիևում ԱՄՆ դեսպանությունը դիմել է Պետքարտուղարությանը՝ խնդրելով թույլատրել աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքներին լքել Ուկրաինան։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հեռուստաընկերության զրուցակիցը, որը մոտ է կանգնած Ուկրաինայի կառավարությանը, հայտնել է, որ Վաշինգտոնը տեղեկացրել է Կիևին, որ դիվանագետների ընտանիքների տարհանումը կարող է սկսվել հաջորդ շաբաթվա սկզբին։ Աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ այդ գործողություններն անվանել է «արտակարգ»։
Պաշտոնապես Պետքարտուղարությունում հայտարարել են, որ դեռևս ոչինչ չեն կարող ասել։
The New York Times-ը հունվարի 18-ին գրել էր, որ Ռուսաստանը 2022 թվականի սկզբին Ուկրաինայից տարհանել է իր դիվանագիտական աշխատակիցների ընտանիքների անդամներին։ Պարբերականի տվյալներով՝ Կիևում գտնվող դեսպանությունից և Լվովում գտնվող հյուպատոսությունից հեռացել է ընդհանուր առմամբ մոտ 50 մարդ։ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակումը հերքել էր հայտարարելով, որ «Կիևում Ռուսաստանի դեսպանությունն աշխատում է բնականոն ռեժիմով»։
Լուսանկարը՝ Igor Golovniov / SOPA Images/LightRocket via Gett
Մեկնաբանել