HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

«Արծարծվել են նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգայն անվտանգության ընթացիկ իրավիճակի շուրջ։

Երկու երկրների ղեկավարները անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter