
Ստանիսլավ Զաս. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների շնորհիվ իրավիճակը կայուն է»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի պնդմամբ Հարավային Կովկասում իրավիճակ կայուն է՝ ի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքերված պայմանավորվածությունների։ Նման տեսակետ Զասը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչայի հետ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացրած հանդիպման ժամանակ։
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ համեմատաբար կայուն՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների»,- նշվում է տարածված մամլո հաղորդագրության մեջ։ Զասը նշել է, որ իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք է հարկավոր։
Կողմերը քննարկել են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ղազախստանում առկա իրավիճակն ու այդ երկրում ՀԱՊԿ առաքելությունը, ինչպես նաև Աֆղանստանում ընթացող իրադարձություններն ու ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունն այդ երկրում։
Լուսանկարը՝ ՀԱՊԿ մամուլի ծառայության
Մեկնաբանել