Էմիլ Տարասյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Էմիլ Տարասյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։ Այս մասին հրմանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի»,- նշված է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ Էմիլ Տարասյանը 2018թ. նոյեմբերի 2-ից զբաղեցրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
2018թ. ապրիլի 25-ից նոյեմբերի 2-ը զբաղեցրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
2016-2018 թվականներին զբաղեցրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի, 2014-2016 թվականներին՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել