
Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան
Արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ): ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը` իշխանական պատգամավորները: Փակ-գաղտնի քվեարկությանը ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել:
Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց քվեարկության համար, ապա` երդվեց:
Քրիստինե Գրիգորյանն ավելի քան 12 տարի աշխատել է պետական մարմիններում` ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: 2019-ի հուլիսին նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` արդարադատության նախարարի առաջին տեղակալ: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին, վերջինիս լիազորությունների ավարտման հաջորդ օրը Գրիգորյանը կսկսի պաշտոնավարել որպես ՄԻՊ:
Մեկնաբանել