HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր՝ հուվարի 24-ին, փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ։

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, որոնումներն այստեղ արդյունք չեն տվել, փոխարենը` հետկեսօրին Ադրբեջանը Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1707 աճյուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter