
Փակ քննարկում՝ «Հայոց Ցեղասպանությունը. հայացք ներսից»
Այսօր ՄԻԺԻ գրասենյակում տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպած «Հայոց Ցեղասպանությունը. հայացք ներսից» թեմայով փակ քննարկում: Քննարկման մասնակցել են պատմաբաններ, միջազգային իրավունքի և հարաբերությունների մասնագետներ, փիլիսոփայության մասնագետներ, արվեստագետներ, հանձնառու մտավորականներ և հասարակական ակտիվիստներ:
Տեսակետների ազատ ներկայացման ձևաչափով քննարկման ընթացքում հարցը արծարծվել է ամենալայն կտրվածքով. պատմության ընթացքում կազմավորված հայի հոգեկերտվածքից, դրա կրած փոփոխություններից և պատմական զարգացումների վրա ներգործությունից մինչև հայ մարդու համար Մեծ Եղեռն ու Ցեղասպանություն հասկացողությունների ներըմբռնում, Ցեղասպանությանը նպաստած հայկական արևելումներից և քաղաքական դիրքորոշումներից մինչև նոր ժամանակներում Հայ Դատի հետապնդման ռազմավարություն, մարտավարություն ու թիրախների ընտրություն, Ցեղասպանության առարկայական պատճառներից մինչև 1915թ և 1918-1920թթ ու ներկա ժամանակների համեմատություն և այլն:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը նախատեսում է ապագայում կազմակերպել թեմայի շուրջ գիտական խորհրդաժողով: Օրվա քննարկման փակ բնույթ կրելու փաստը պայմանավորվում է ապագա խորհրդաժողովը բովանդակային առումով պատշաճորեն նախապատրաստելու հանգամանքով: Մինչև խորհրդաժողով կկայացվի ևս մեկ փակ քննարկում: Այս մասին հայտնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:
Մեկնաբանել