
Թիվ 9/9 տեղամասում հանել են նախագահի նկարը
Թիվ 9/9 ընտրատեղամասի (ք. Երեւան, Կենտրոն) հանձնաժողովի նախագահ Աստղիկ Գիգոյանը ընտրությունների ընթացքը գնահատեց այսպես. «Նորմալ, բավարար, գերազանց»: Ժամը 08.30-ի սահմաններում արդեն, նրա տեղեկացմամբ, ընտրողների թիվը մոտեցել է 30-ի:
Գիգոյանը նշեց, թե բողոքներ այս ընթացքում բացարձակ չեն եղել, սակայն ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Ջանփոլադյանը «Հետքին» հայտնեց, որ առավոտյան պահանջել են հանել քվեատուփերի հետեւում՝ կաթողիկոսի նկարի հարեւանությամբ կախված նախագահի նկարը, որը ընկալվում է որպես քարոզչություն:
Նկարը հանվել է: Այլ խնդիրներ չեն ծագել, ընտրությունների ընթացքը Հ. Ջանփոլադյանը նույնպես նորմալ գնահատեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել