HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2021թ. էականորեն աճել է Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը

2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվել է 14 124 դիմում-բողոք։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ, իսկ 2020 թվականին՝ 11 735։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար կարող եք զանգահարել ‪116 կամ 096-116-100 հեռախոսահամարներով։ Վերջին հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter