HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դպրոցում ամենակարեւոր անձը տնօրենն է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ դպրոցի կառավարման գործընթացի փոփոխության վերաբերյալ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ անցկացվող խորհրդարանական լսումների ընթացքում Երեւանի 167 դպրոցի տնօրեն Կիմա Սարգսյանը նշեց, որ առաջարկվող նախագծով ատեստավորման արդյունքը բավարար հիմք է ուսուցչին աշխատանքից ազատելու համար, իսկ ուսուցչին աշխատանքի ընդունելու նվազագույն պահանջը որակավորումն է, ապա հարցրեց. «Արդյոք այն անձը ում ազատել են աշխատանքից կարո՞ղ է դիմել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին»։

Հարիցն ի պատասխան ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանեց, որ գործող օրենքով եւս ատեստավորումը հիմք է ուսուցչին աշխատանքից ազատելու համար։ «Այլ հարց է՝ ինչու մեխանիզմը չի աշխատել կամ քիչ դեպքերում է եղել»,- նշեց Անդրեասյանը։

Վերջինիս խոսքով՝ ամրագրվել է միայն փոփոխություն կամավոր ատեստավորման համար, եթե ուսուցիչը չի անցել կամավոր ատեստավորումը, նա ունի կրկնակի փորձի հնարավորություն, ինչպես նաեւ վերապատրաստման հնարավորություն։

Անդրեասյանի խոսքով՝ փոփոխություններ կատարվելու է ինչպես օրենքում, այնպես էլ ենթաօրենսդրական ակտերում, այսինքն կորոշվի նաեւ պարտադիր ատեստավորումը չանցնելուց հետո նորից աշխատանքի ընդունվելու կարգը։

Կիմա Սարգյանը հետաքրքրվեց նաեւ՝ ինչպես է բաշխվելու տնօրենի եւ վարչական ղեկավարի գործառույթները, արդյոք լինելու են հավասար լիազորություններ, թե մեկը մյուսից կախում է ունենալու։

«Տնօրենը, ուսումնական մասը շատ լավ պատկերացնելով, շատ լավ գիտի՝ ինչ կարիքներ կան ուսգործընթացը կազմակերպելու համար, ինչը վարչատնտեսական մասի ներկայացուցիչը կարող է բացարձակապես չպատկերացնել, դուք չե՞ք տեսնում, որ կարող են շատ խիստ հակասություններ առաջանալ, եւ դրանից տուժի ուսումնական գործընթացը»,- հարցերց Սարգսյանը։

Անդրեասյանը կառավարման մոդելի վերաբերյալ ասաց, որ Սարգսյանի հարցը եթե կարճ ձեւակերվի, կստացվի՝ թե ով է կարեւոր լինելու՝ տնօրենը, թե վարչական ղեկավարը, սակայն կա միայն մեկ պատասխան. «Կարեւորը բովանդակությունն է, իսկ դպրոցում ամենակարեւոր անձը տնօրենն է»,- պատասխանեց փոխնախարարը։

Այն հարցին՝ արդյոք տնօրենի նշանակումը ժողովրդավար է, նախարարի տեղեկալը պատասխանեց, որ իր կարծիքով տնօրենի այսօրվա ընտրությունները եւս ժողովրդավարության հետ որեւէ կապ չունեն։

Հիշեցնենք, որ նախագծում առաջարկվում է տնօրենին ոչ թե ընտրել, ինչպես մինչեւ այսօր է իրականացվում, այլ նշանակել։ Հայտարարվում է մրցույթ, ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը մասնագիտական եզրակացություն է տրամադրում հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերին։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ավելացրեց, որ նախագծով սահմանված՝ տնօրենի նշանակում չի լինելու նախարարի միանձնյա որոշման հիման վրա, այլ այդ նշանակման մեջ դեր են ունենալու ծնողները, աշակերտները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter