
ՀՀԿ-ն արդեն օրենք է խախտում
Ամիրյանի փողոցի հենց սկզբնամասում՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ այս պահին էլ փակցված է ՀՀԿ-ի մեծադիր քարոզչական պաստառը, ինչն օրենքի ակնհայտ խախտում է: Ընտրական օրենսգրքով արգելվում է ընտրության եւ դրան նախորդող օրը քարոզչություն անել:
Այդ պաստառից բացի, որը անմիջապես ՀՀ կառավարության տեսադաշտում է, Ամիրյան փողոցում շարունակում է մնալ նաեւ թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածու Ռուբեն Սադոյանի քարոզչական պաստառը: Սրանք արգելված քարոզչության ակնառու դեպքեր են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել