HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ունենք դպրոցներ, որոնք կոյուղի, ջրամատակարարում չունեն, սեյսմիկ առումով խոցելի են, նորություն չէ. փոխնախարար

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ավարտին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ամփոփոիչ ելույթ ունեցավ։ Տեղեկացրեց, որ առաջարկներն ու հարցադրումները գրի են առնվել եւ հանդիպումից հետո կքննարկվեն։

Նախարարի տեղակալի խոսքով՝ կատարվողն ամբողջական փոփոխություն է, որը միայն օրենքի նախագիծը չէ, այլ հանրակրթության համակարգի փոփոխություն, ապա անդրադարձավ դպրոցների ֆինանսավորման կարգին՝ որոնք ամրագրված են հանրակրթության նոր չափորոշչով։

Ավելացրեց, որ նախատեսված են ֆինանսավորման նոր գործիքներ, որոնք լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրեն այն դպրոցներին, որոնք բարձր կատարողական ցուցանիշ ունեն եւ դրանով կարող են իրականացնել զարգացման ծրագրեր։

Դպրոցների վարչատնտեսական վիճակի վերաբերյալ բարձրացված հարցերի մասին՝ դպրոցների շենքային պայմաններին, լաբորատորիաների բացակայությանը, գույքային խնդիրներին վերաբերող, Անդրեասյանն ասաց։ «Այո, էդպես է, մենք շատ իրավիճակներ ունենք, որոնք անթույլատրելի են, մենք ունենք դպրոցերի 5%, որոնք կոյուղի չունեն, ունենք դպրոցներ, որոնք ջրամատակարարում չունեն, մենք ունեն դպրոցներ, որտեղ երեխաների գտնվելը անվտանգ չէ, սեյսմիկ առումով խոցելի են, սա որեւէ մեկի համար նորություն չէ, բայց բոլորս տեսել ենք Կառավարության ծրագիրը»,- նշեց փոխնախարարը` հավելելով, որ դրանով նախատեսվում է դպրոցների հիմնանորոգման, նորոգման եւ կառուցման աշխատանքներ իրականացնել։ Նախարարի տեղակալն ասաց, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է բոլոր դպրոցներին տրամադրել բնագիտական առարկաների եւ ինֆորմատիկայի համար լաբորատորիաներ, որը պետության գործառույթն է։

«Պետությունն ասում է, տնօրեն եւ սիրելի ուսուցիչներ, ձեզ չպետք է հետաքրքրի դպրոցի գույքային հագեցվածությունը, դա մեր պարտավորությունն է, որ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր բնակավայրում, գնա անվտանգ դպրոց, իսկ դուք այդ պայմաններով զբաղվեք երեխաների կրթության կազմակերպմամբ եւ կազմակերպեք կրթությունը, որ ստանանք այնպիսի քաղաքացիներ, որոնք կարող են իրենց իրացնել հանրային կյանքում եւ դրանով իսկ նպաստել երկրի զարգացմանը»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter