
Նախագահի աշխատակազմը «կեղծ օրակարգ» է որակել «Հետքի» հրապարակումը Արմեն Սարգսյանի վերաբերյալ
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանի վերաբերյալ հունվարի 24-ի «Հետք»-ի հրապարակման առնչությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:
Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել