HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Աշխատանքային իրավունքի վերահսկման էլեկտրոնային կառավարման հարթակի նախնական շնորհանդեսը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել Աշխատանքային իրավունքի վերահսկման էլեկտրոնային կառավարման հարթակի (E-hlib) նախնական շնորհանդեսը։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ E-hlib համակարգը ստեղծվում է «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։

«Ծրագրի առաջին փուլի ընթացքում E-hlib համակարգում ստեղծվել են բազաները և ներդրվել ռիսկի հաշվարկման հաշվիչը։ Վերջինս Տեսչական մարմնին թույլ կտա իր մոտ առկա, ինչպես նաև այլ պետական մարմիններից հավաքագրված տվյալների մուտքագրումով ավտոմատ դուրս բերել բարձր, միջին և ցածր ռիսկային տնտեսավարողների ցանկը, որով կկազմվի ամեն հաջորդ տարվա ստուգումների ծրագիրը։ Տնտեսավարողներն իրենց հերթին նույնպես կկարողանան ռիսկի հաշվիչի միջոցով որոշել սեփական ռիսկայնության աստիճանը»,- նշվում է հայտարարության մեջ։

Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի ընթացքում, տեսչական մարմնի փոխանցմամբ, կներդրվեն աշխատանքային տիպային պայմանագրերը, ստուգումների և վարչական վարույթների դարանները։

Առցանց հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թվականին։ Այն հասանելի կլինի Տեսչական մարմնի կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter