HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Անտակտ խուլիգանը ծնողդ ա». միջադեպ ԱԺ հանձնաժողովում

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում միջադեպ տեղի ունեցավ: Ընդդիմությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր տեղի համար առաջադրել է նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:

Վերջինիս ելույթի ժամանակ միջադեպ եղավ իր և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի միջև: Հակոբյանը ելույթում նշեց, որ ցանկություն չուներ առաջադրվելու այդ պաշտոնում, բայց տեսնելով, որ իշխանությունը քաղաքականացված թեկնածուների է առաջադրել, ինքը ընդունել է ընդդիմության առաջարկը:

Նա անդրադարձավ իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանի այն դիտարկմանը, թե իրեն չի հարգում քաղաքական թիմը փոխելու համար՝ նշելով, իր համար պատիվ է դա: Հակոբյանն էլ իր հերթին ասաց, թե Բաբայանը խորհրդարանում հայտնվել է որպես «Լենա Նազարյանի բաժինք»: Գաբրիելյանը ընդհատեց նրան, հրահանգեց անջատել խոսափողը, և սկսվեցին փոխադարձ վիրավորանքները: Գաբրիելյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի կյանքի նպատակը կրթության հանձնաժողովում կռիվ սարքելն է:

«Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»,- ասաց Հակոբյանը:

«Անտակտ խուլիգանը ծնողդ ա»,-արձագանքեց Սիսակ Գարիելյանը:

Պատգամավորները շարունակեցին միմյանց հասեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնել, ինչից հետո նիստն ընդհատվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր