HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանն ազատման դիմում է ներկայացրել

Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հայտնել է, որ ազատման դիմում է ներկայացրել։ Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը․

«Սիրելի՛ ընկերներ, երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։

Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։

Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար»։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ նաև, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատվել է Սերգեյ Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter