HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության զարգացման օրակարգին. Լիլա Փիթրս Յահյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային։

Փոխվարչապետը շնորհավորել է ՄԱԿ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և սերտ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ժողովրդավարության, անվտանգության, խաղաղության և կայունության խթանմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման համատեքստում։

«Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարին, Կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը։

Լիլա Փիթրս Յահյան նշել է, որ հակառակ 2020 թվականի մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է առաջ գնալ, և ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության զարգացման օրակարգին՝ իր մանդատի շրջանակում»,- ասված է մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և պայմանավորվել՝ առավել արդյունավետ դարձնել համագործակցությունը էլեկտրոնային կառավարման և մի շարք այլ ուղղություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter