HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն առաջարկում է հողամասերը մի քանի անգամ ընդլայնելու հնարավորություն տալ

Կառավարությունը հունվարի 27-ի նիստում հավանություն տվեց Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելուն, որով առաջարկվում է հողամասը մեկից ավելի անգամ ընդլայնելու հնարավորություն ստեղծել, եթե անգամ հողամասի վրա շինություն առկա չէ։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ հողամասի ընդլայնման առավելագույն չափը նախնական չափի 100 %-ն է։

«Փոփոխությունը թույլ կտա կառուցապատողներին իրենց հողամասերը շտկել, լավացնել, որպեսզի ավելի հարմար լինի շենք-շինություններ կառուցելու համար»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Քերոբյանը։

Նշենք, որ գործող օրենքով` անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, իսկ հողամասի ընդլայնման հնարավորությունից սեփականատիրոջը թույլատրվում է օգտվել միայն մեկ անգամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter