HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական միջոցներով կանխիկ գործարքները պետք է բացառվեն

Կառավարությունն այսօր հաստատել է նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմերի, Սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ 2011թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները։ 

Տեղեկանալով, որ պետական կառավարման մարմիններից առայժմ միայն Կառավարության աշխատակազմն է բացառել կանխիկ գործարքները, վարչապետ Տիգրան Սարգսյանը կոնկրետ օրինակներով ցույց է տվել, որ անկանխիկ գործառույթներ իրականացնելիս որևէ խնդիր չի առաջանում ո՛չ գործուղումների, ո՛չ գնումների, ո՛չ էլ ներկայացուցչական ծախսերի առումով։

Վարչապետը ֆինանսների նախարարությունից պահանջել է բացատրություններ ներկայացնել կանխիկ գործարք կատարող գերատեսչությունների վերաբերյալ և հասնել այն բանին, որ պետական միջոցներով նման գործարքներ չկատարվեն։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ այսօրվա նիստում գործադիրն ի գիտություն է ընդունել ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2010թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, ՀՀ նախարարներին, գերատեսչությունների, պետական այլ մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին և համայնքների ղեկավարներին պարտավորեցրել միջոցներ ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter