Թիվ 4/22 ընտրատեղամասում արձանագրություն է կազմվել
Ընտրությունների մեկնարկից 30 րոպե անց միջադեպ գրանցվեց թիվ 4/22 ընտրատեղամասում (Արաբկիր): Թիվ 4/22 տեղամասային հանձնաժողովի նախագահ Էվելինա Խաչատրյանը նկատեց, որ ծրարը, որն ընտրողը պատրաստվում է գցել քվեատուփի մեջ, բարակ է, և կանչեց ոստիկաններին:
Էվելինա Խաչատրյանը ընտրողին հարցրեց, թե ո՞ւր է քվեաթերթիկը, իսկ ընտրողն ասաց, որ դրել է ծրարի մեջ:
Պարզվեց, որ ծրարը դատարկ է, և ընտրողը թե մեծամասնական, թե համամասնական քվեաթերթիկները դրել է նույն ծրարի մեջ: Ընտրողն ասաց, որ շփոթվել և երկու քվեաթերթիկն էլ նույն ծրարի մեջ է դրել:
Արձանագրություն կազմվեց, և ընտրողին նոր քվեաթերթիկներ ու ծրարներ տրվեցին: Նա նորից քվեարկեց: Տեղամասային հանձնաժողովի նախագահը մկրատով կտրեց անվավեր ճանաչված թվեաթերթիկներն ու ծրարները և դրանք դրեց չհրկիզվող պահարանի մեջ:
Էվելինա Խաչատրյանն ասաց, որ երբ ծրարը դատարկ է լինում, ընտրողը կարող է քվեարթերթիկով դուրս գալ և «դրսում պտտեցնել»՝ «կարուսել» անել:
Թիվ 4/22 ընտրատեղամասում գրանցված է 1850 ընտրող:
Լուսանկարում՝ ձախից ընտրողն է, կենտրոնում՝ տեղամասային հանձնաժողովի նախագահը
Մեկնաբանել