HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան մուտք գործելու համար թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծման դեպքերով քրգործեր են հարուցվել

2021 թ.-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ պատվաստման սերտիֆիկատի, կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով Քննչական կոմիտեի Երեւանի քաղաքային վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։ Դեպքերը բացահայտել են Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները։

 Մասնավորապես՝ 

  • Վ․ Մ․-ն, Ա․ Մ․-ն, Ա․ Մ․-ն և Գ․ Գ․-ն ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ են պատրաստել և իրացրել։ Քրեական գործը հարուցվել է 2021 թ.-ի օգոստոսի 27-ին։
  • 2021 թ.-ի օգոստոսի 23-ին Ա․ Կ․-ն՝ կնոջ Ա․ Հ․-ի և 7-ամյա որդու հետ, Շարմ-էլ-Շեյխից ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ։ 
  • 2021 թ.-ի օգոստոսի 15-ին Տ․ Թ․-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է բժշկական կեղծ փաստաթուղթ՝ Covid-19-ի պատրաստի թեստի պատասխան։ Գործն ուղարկվել է դատարան։ 
  • Լ․ Մ․-ն 2021 թ.-ի հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է Covid-19 համավարակի դեմ պատվաստված լինելու կեղծ վկայական։ Գործի վարույթը կասեցվել է ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):
  • Հ․ Օ․-ն, Ս․ Ա․-ն, Ա․ Խ․-ն և Ա․ Թ․-ն Տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացրել են իրենց բջջային հեռախոսների մեջ առկա Covid-19 համավարակի ՊՇՌ թեստի կեղծ պատասխաններ։ 01.12.2021 թ.-ին հարուցվել է 3 քր․ գործ, որոնք միացվել են և 1 վարույթով ուղարկվել դատարան։

Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ կեղծարարություններից, պահպանել ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ սահմանված ՀՀ մուտք գործելու պահանջները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter