
Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները ևս 2 ամիս դրամական աջակցություն կստանան
Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ևս դրամական աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունվարի 27-ի նիստում։
«Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև ոմանց զբաղվածության խնդիրները, ոմանք գտնվում են սոցիալապես ոչ բարենպաստ իրավիճակում, նաև պայմանավորված ձմեռակացի հնարավոր դժվարություններով՝ առաջարկում ենք աջակցության ժամկետները ևս 2 ամսով երկարաձգել»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք կստանան ամսական 40 հազար դրամ, մյուս շահառուները՝ 20 հազար դրամ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել