Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ
Հունվարի 27-ի ցերեկը, փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում, 28-ին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 01-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Նման կանխատեսում է արել Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։
Երևան քաղաքում հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, փետրվարի 1-ին առավոտյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 01-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներն են՝
Օդի առավելագույն ջերմաստիճան 10.10C (1966թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -16.50C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -3.50C
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել