HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի կազմը հետևյալն է.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մարդու իրավունքների պաշտպան
Վ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Վ. Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Է. Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Մ. Մելքոնյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ
Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Տ. Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter