HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

«Նիստի շրջանակներում քննարկվել են միջոցառումների կատարման ընթացքը: Համապատասխան միջոցառումների պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով:

Անդրադարձ է կատարվել առողջապահության, արդարադատության, տրանսպորտի, տարածքային զարգացման, շրջակա միջավայրի, սպառողների պաշտպանության և հարկային ոլորտներին առնչվող միջոցառումներին:

Զեկույցների արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովը կատարված է ճանաչել մի շարք միջոցառումներ, իսկ կատարման ընթացքում գտնվող միջոցառումների մասով փոխվարչապետի կողմից տրվել են առանձին հանձնարարականներ»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter