
Գրանցվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 3536-ով՝ ընդհանուր կազմելով 361 754: Նախօրեին կատարվել է 8707 թեստավորում (ընդհանուր՝ 2 709 073): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8035 է:
Առողջացել է ևս 267 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 335 227-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 16 965 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել