HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն

Բանակի օրվա առթիվ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ Կառավարության անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած անձանց հիշատակին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter