HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը՝ բանակի օրվա առթիվ

Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է հետևյալը․

«Երեսուն տարի առաջ՝ հայրենյաց Բանակի հիմնադրման օրը, ես ներկա էի՝ պաշտոնատար եւ հպարտ: Ներկա եմ նաեւ այսօր՝ քաղաքացի, խոնարհ ու հանձնառու:

Բոլոր եղանակներում մենք պիտի լինենք ներկա՝ մեր Բանակի կողքին եւ նրան կիպ ու զորավիգ:

Օրինաչափ չեն մեր հայրենազրկումը, մեր երիտասարդ զինվորների եղերական նահատակությունը, իսկ դրանից հետո՝ փախուստը սեփական պատասխանատվությունից, Բանակին քավության նոխազի փոխակերպումը, առավել եւս՝ ոսոխի գործած եղեռնի աննախադեպ արդարացումը:

Բանակը հայոց արժանապատվության չափն ու կշիռն է եւ՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի ամբողջականության երաշխավորը:

Պետք է ոտքի կանգնել, վերակազմավորվել, համակ ուժ դառնալ, հերոսներին շունչ ու ավյուն տալ, կյանքի կոչել:

Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց:

Զորացում մեր Զինուժին, մեր բազկին: Սկզբի համար եղածը պահենք: Ամուր, սիրահոժար, ազգով մեկ: 30 տարեկան մեր բանակով միասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter