HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի քաղաքապետի որդին օպերատորի ձեռքից վերցրել է տեսախցիկը

Ժամը 08:30-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից եւ Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության  նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում:

Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին:

Ինչպես հաղորդվում է դատախազության կայքում, Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:

Մեկնաբանություններ (2)

Tik
Մեկնաբանությունը.isk Gjwumrwu qaxaqapetin erb petq e tanen anhajt uxxutjamb u gjumercinery prcnen ed chariqic
ara
Սուտ են ասում, որ մեր ժողովրդին արտաքին թշնամին է կոտորել, նրան ներքին թուրքերն են ջարդել: Լավ նայեք, ովքեր են ձեր կողքին կանգնածները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter