HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա

Հունվարի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան քաղաքներում, Նոր Գեղի, Արզնի, Պտղնի, Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Շիրակի մարզի Ամասիա, Հացիկ, Վարդաղբյուր, Մեծ Սեպասար գյուղերում և Սարալանջ-Սարավան ավտոճանապարհին։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter