HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում այսօր մեկնարկել է Հայաստանի Ազգային օրը

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում այսօր մեկնարկել է Հայաստանի Ազգային օրը։ Այս մասին ֆեյսբուք իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշել է, որ Ազգային օրվա պաշտոնական բացման իր ելույթում կարեւորել է աշխարհում գիտության, մշակույթի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների եւ նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։

«Ընդգծել եմ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։

Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարեւոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման եւ  դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter